Ֆուտբոլի Աշխարհի ակումբային առաջնությունը, որին մասնակցում է 32 թիմ, կանցկացվի 2025 թվականի հունիսի 15-ից հուլիսի 13-ը։
Ինչպես հայտնում է The Independent-ը, մրցաշարին ներկայացված թիմերը մասնակցելու համար կստանան 534,75 միլիոն եվրո: Եվս 432,45 միլիոն եվրո կհատկացվի ակումբներին՝ կախված արդյունքներից:
Աղբյուրի համաձայն՝ գումարը ոչ թե հավասարապես կբաշխվի թիմերի միջև, այլ՝ ելնելով այն կոնֆեդերացիայից, որը նրանք ներկայացնում են։
Ակնկալվում է, որ Աշխարհի ակումբային առաջնության անցկացումը կարժենա 790,5 միլիոն եվրո, իսկ ևս մոտ 140 միլիոն եվրո կստանան մրցաշարը բաց թողած ակումբները՝ որպես «համերաշխության վճարներ»:
Հիշեցնենք, որ Աշխարհի ակումբային առաջնությունը կանցկացվի ԱՄՆ-ում։