«Ֆեներբահչեի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն դատական հայց է ներկայացրել «Գալաթասարայի» դեմ՝ 1․907․000 թուրքական լիրայի չափով։ Այս գումարը խորհրդանշական է, քանի որ «Ֆեներբահչեն» հիմնադրվել է 1907 թվականին։
Մոուրինյուին մեղադրել էին ռասիստական հայտարարությունների մեջ Ստամբուլի դերբիից հետո, սակայն «Ֆեներբահչեն» հայտարարեց, որ նրա խոսքերը դուրս են բերվել համատեքստից։
Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիան Մոուրինյուին որակազրկել է 4 խաղով և տուգանել մոտ 35,000 ֆունտ ստերլինգի չափով՝ թուրք մրցավարներին վիրավորելու և ֆուտբոլային հանրության նկատմամբ անհարգալից արտահայտությունների համար։
Մոուրինյուն դատի է տվել «Գալաթասարային»՝ իր անձնական իրավունքները ոտնահարելու համար։
Աղբյուրը՝ BBC