Մադրիդի «Ռեալի» նախկին ֆուտբոլիստ Ռոյստոն Դրենտեն պատմել է, թե ինչպես է իրեն վիրավորել արգենտինացի աստղ Լիոնել Մեսսին՝ Լա լիգայում հանդես գալու տարիներին։
««Բարսելոնայի» դեմ խաղում Մեսսին ինձ անվանեց մուգ գույնի կղանք։ Հետո նա ինձ ասաց, որ արգենտինացի ֆուտբոլիստները հաճախ են միմյանց այդպես դիմում։ Սա նորմալ է նրանց համար։ Մենք այլևս երբեք չենք խոսել այդ մասին»,- Ռոյստոնի խոսքերն է մեջբերում Wild Project-ը։
Հիշեցնենք, որ Դրենտեն հայտարարել է 2023 թվականի վերջին կարիերան ավարտելու մասին։