25-ամյա դարպասապահ Գրիգորի Մաթևոսյանը կարիերան կշարունակի Կապանի «Գանձասարում»։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի քարտուղարությունը:
Ֆուտբոլային կարիերան Գրիգորին սկսել է ծննդավայրում` Ռուսաստանի Դաշնության Արմավիր քաղաքում։ Հանդես է եկել «Արմավիր», «Մեդիալիգա» և «Սևաստոպոլ» ակումբների կազմերում։ Հայաստանում Գրիգորին հասցրել է պաշտպանել «Ուրարտու-2-ի» և «Նոայի» գույները։
Մաթևոսյանը հրավիրվել է նաև Հայաստանի մինչև 19 տարեկանների և երիտասարդական հավաքականներ։
Գրիգորի Մաթևոսյանի վերջին ակումբը եղել է «Սևաստոպոլը»։