Բերտա Գոմեսը՝ ՊՍԺ-ի հարձակվող Էդինսոն Կավանիի մայրը, խոսել է որդու ապագայի մասին։
«Բարեբախտաբար, այս պահին շատ ակումբներ են հետաքրքրված Էդինսոնին ձեռք բերելով։ Նա մինչև հիմա չգիտի՝ որտեղ է խաղալու։ Առջևում դեռ ՊՍԺ-ում անցկացվելիք 3 ամիսներն են։
Պետք է ամեն ինչ լավ ծանրութեթև անենք։ Ներկայումս նա չի պատրաստվում վերադառնալ Ուրուգվայ, պլանավորում է շարունակել խաղալ Եվրոպայում ու կցանկանար տեղափոխվել Իսպանիա»,- Կավանիի մոր խոսքերն է փոխանցում Goal-ը։
Հիշեցնենք, որ ուրուգվայցու գործող պայմանագիրը ՊՍԺ-ի հետ ավարվում է մրցաշրջանի վերջում։