«Ուրարտուի» գլխավոր մարզիչ Դմիտրի Գունկոն խոսել է ռուսական «Ակրոնի» հետ ընկերական խաղում Արտյոմ Ձյուբայի և Էրիկ Սիմոնյանի բախման մասին։
Հանդիպումը կայացել է հունվարի 29-ին։ «Ակրոնը» հաղթել է 2։0 հաշվով։
«Խաղից հետո Արտյոմն և Էրիկ Սիմոնյանը, որոնց միջև վիճելի դրվագ էր եղել, սեղմել են միմյանց ձեռքերը և ծիծաղել։ Նրանք լուծեցին բոլոր հարցերը։ Վեճերը խաղային դրվագ են: Ինչ-որ մեկը ինչ-որ բան ասաց, մեկ ուրիշն արձագանքեց, հույզեր եբ: Դա ոչ մի սարսափելի բանի չվերածվեց, ամեն ինչ ավարտվեց բանականության սահմաններում», — ասել է Գունկոն «Championat»-ի հետ զրույցում: