Իտալիայի գավաթի 1/4 եզրափակիչի շրջանակում «Միլանը» սեփական հարկի տակ ընդունեց «Ռոմային»։
Հանդիպումն ավարտվեց միլանցիների հաղթանակով՝ 3-1 հաշվով։
Առաջին խաղակեսում դուբլ գրանցեց Տեմի Աբրահամը։ Երկրորդ խաղակեսում հյուրերի կազմում աչքի ընկավ Արտեմ Դովբիկը։ 71-րդ րոպեին Ժոաու Ֆելիքսը գոլի հեղինակ դարձավ միլանյան թիմի կազմում իր նորամուտի խաղում․ գոլային փոխանցում իր ակտիվում գրանցեց թիմի մյուս նորեկը՝ Սանտյագո Խիմենեսը։
Կիսաեզրափակիչում «Միլանը» կհանդիպի «Ինտեր»-«Լացիո» զույգի հաղթողի հետ։