Ա Սերիայի 23-րդ տուրում «Ատալանտան» սեփական հարկի տակ ոչ-ոքի խաղաց «Տորինոյի» հետ (1:1):
Բերգամոն ներկայացնող ակումբի կազմում հանդիպման հաշիվը 35-րդ րոպեին բացեց Բերատ Ջիմսիտին։ Հյուրերից 5 րոպե անց՝ 40-րդ րոպեին պատասխան գոլը հեղինակեց Գիլերմո Մարիպանը։
Այս խաղից հետո Ջան Պիերո Գասպերինիի թիմը վաստակած միավորնեի քանակը հասցրեց 47-ի և մնաց 3-րդ տեղում։ Տորինոն 27 միավորով 11-րդն է։
Ա Սերիայի մրցաշարային աղյուսակը՝ ստորև․

























































