Կիպրոսում ուսումնամարզական հավաք անցկացնող Հայաստանի գործող գավաթակիր «Արարատ-Արմենիան» այսօր՝ հունվարի 28-ին երկու ընկերական հանդիպում է անցկացրել՝ երկուսն էլ ավարտելով ոչ-ոքի։
Վարդան Մինասյանի գլխավորած թիմը առաջին խաղում գրանցել է 1։1 հաշիվը «Սպարտակոս Կիտոյի» հետ, որում աչքի է ընկել թիմի գանացի հարձակվող Էրիկ Օկանսին։
Օրվա երկրորդ խաղում «Արարատ-Արմենիան» գոլառատ ոչ-ոքի է խաղացել «Ախիրոնաս Օնիսիլոսի» հետ (3:3): Հայկական ակումբի կազմում գոլերով աչքի են ընկել Ժիրայր Շաղոյանը, Ջոնաթան Դուարտեն և Ալեկսանդր Պավլովեցը։