UFC-ի նախագահ Դանա Ուայթը հայտարարել է, որ հայ մարտիկ Արման Ծառուկյանը պետք է կրկին վաստակի չեմպիոնական տիտղոսի համար պայքարելու իրավունքը։
UFC 311 մրցաշարի ընթացքում Ծառուկյանը պետք է մենամարտեր Իսլամ Մախաչևի հետ, բայց նա դուրս մնաց մեջքի վնասվածքի պատճառով։
«Ես դեռ չգիտեմ, թե ինչ կլինի հետագայում Ծառուկյանի հետ։ Տիտղոսի մենամարտ մենք նրան չենք տա։ Նա դեռ պետք է սպասի։ Երբեմն մենք կորցնում ենք մեր հնարավորությունը։ Նա պետք է նորից վաստակի տիտղոսի մենամարտը»,- հայտարարել է Ուայթը մամուլի ասուլիսի ժամանակ։
Հիշեցնենք, որ Մախաչևն առաջին ռաունդում խեղդող հնարքով հաղթեց բրազիլացի Ռենատո Մոյկանոյին և պաշտպանեց UFC-ի թեթև քաշային կարգի չեմպիոնի տիտղոսը։