Կենտրոնական պաշտպան Պաբլո Սանթոսը ավարտում է իր ելույթները «Նոայի» կազմում։ Այս մասին տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը։
Սանթոսը «Նոային» էր միացել 2024 թվականի հունվարին՝ այդ ընթացիկ մասնակցելով 21 խաղի, դառնալով 4 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։
«Մենք երբեք չենք մոռանա քո դուբլը «Փյունիկի» դեմ արտագնա խաղում։ Հաջողություն ենք մաղթում քեզ կարիերայի հետագա փուլերում»,- գրված է «Նոայի» հայտարարության մեջ։