Հունվարի 24-ից փետրվարի 14-ը «Ուրարտուի» գլխավոր թիմն ուսումնամարզական հավաք կանցկացնի Արաբական միացյալ Էմիրություններում:
Այս մասին տեղեկանում ենք ակումբի մամուլի քարտուղարությունից:
Հավաքի շրջանակում նաև մի քանի ստուգողական հանդիպում է նախատեսված: Մրցակիցների և ստույգ ժամկետների մասին կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: