44-ամյա մարզիչ Սթիվեն Ջերարդը շուտով պապիկ է դառնալու։ Նրա ավագ դուստր Լիլի-Էլան վերջերս հայտարարեց իր հղիության մասին, կիսվում է Daily Record-ը:
«Լիվերպուլի» լեգենդի դուստրը 20 տարեկան է։ Հիշեցնենք, որ Ջերարդը Սաուդյան Արաբիայում աշխատում է 2023 թվականի ամռանից։ Նա գլխավորում է «Ալ-Իտիֆակ» ֆուտբոլային ակումբը։
Նա մարզչական կարիերան սկսել է 2017 թվականին՝ գլխավորելով «Լիվերպուլի» երիտասարդական թիմը։ Այնուհետև Անգլիայի հավաքականի նախկին ավագն ուժերը փորձեց «Ռեյնջերսում» և «Աստոն Վիլայում»։
Նախկին կիսապաշտպանը ֆուտբոլիստի կարիերան ավարտել է 2016 թվականին MLS-ում՝ «Լոս Անջելես Գելեքսիի» կազմում։ Մինչ ԱՄՆ տեղափոխվելը Ջերարդն իր ողջ կարիերան անցկացրել է «Լիվերպուլում»։