«Ինտերի» ֆրանսիացի հարձակվող Մարկուս Թյուրամը պատմել է, թե ինչպես է ժամանակին մարզվել Լիոնել Մեսսիի խաղակոշիկներով։
«Ես եկել էի մարզման, բայց խաղակոշիկներս թողել էի տանը, և խաղացողը, ում կոշիկի չափսերը համապատասխանում էին իմին, պարզվեց, որ Մեսսին է: Այն ժամանակ նա արդեն անհավանական ֆուտբոլիստ էր, ինչն այսօր էլ է, բայց ինձ համար, երբ ես երեխա էի, Մեսսին պարզապես հորս խաղընկերն էր, որը ինձ մի զույգ խաղակոշիկ էր տվել, որպեսզի ես կարողանամ մարզվել»,- Թյուրամի խոսքերն է մեջբերում Fcinternews-ը:
27-ամյա խաղացողը ընթացիկ մրցաշրջանում «ներաձուրիի» կազմում մասկացել է 18 հանդիպման՝ դառնալով 11 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։