Այսօր՝ դեկտեմբերի 5-ին Մայամիում կայացավ 2025 թվականի Աշխարհի ակումբային առաջնության վիճակահանությունը, որը պատմության մեջ առաջին անգամ կանցկացվի նոր ձևաչափով՝ 32 թիմեր բաժանված են 8 խմբերի։
Արարողության սկզբում տեղի ունեցավ մի հետաքրքիր դրվագ։ Հրավիրված հյուրերը, որոնք խմբում թիմերի տեղերով գնդակները պետք է հանեին, սկսեցին պարել, սակայն Արսեն Վենգերը չաջակցեց նրանց ֆլեշմոբին։
Սակայն ավելի ուշ հաղորդավարը մոտեցել է լեգենդար ֆրանսիացուն, և պարել նրա հետ։