Fastex Պրեմիեր Լիգայի 2024/25թթ․ մրցաշրջանի 19-րդ տուրում «Ուրարտուն» սեփական հարկի ծանրագույն հաղթանակ տարավ «Ալաշկերտի» նկատմամբ (1:0):
«Առյուծների» կազմում խաղի միակ և հաղթական գոլը հանդիպման հիմնական ժամանակին ավելացված 5-րդ րոպեին հեղինակեց Իվան Իգնատևը։
Այս հաղթանակից հետո «Ուրարտուն» վաստակած միավորների թիվը հասցրեց 38-ի՝ գլխավորելով մրցաշարային աղյուսակը։ «Ալաշկերտը» գտնվում է նախավերջին՝ 10-րդ հորիզոնականում 13 միավորով։
Մրցաշարային աղյուսակը՝ ստորև․