Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին մեկնաբանել է Լա լիգայի խաղում «Խետաֆեի» նկատմամբ տարած հաղթանակը (2:0):
«Դե, մենք դուրս եկանք լավ հավասարակշռությամբ և տրամադրվածությամբ, լավ խաղով: Մենք այն արժանապատվորեն հաղթեցինք։ 75-րդ րոպեից հետո անկումը նորմալ է: Հանդիպումն ավարտելու շատ հնարավորություններ ունեինք։ Մենք խաղացինք չորեքշաբթի երեկոյան, ժամանեցինք առավոտյան ժամը 6-ին և չկարողացանք մարզվել հինգշաբթի օրը: Հոգնած լինելը նորմալ է:
Ինչ վերաբերում է Մբապեին, նա շատ լավ խաղաց, ակտիվ էր, վտանգավոր և շատ կարևոր գոլ խփեց։ Նա հնարավորություններ ստեղծեց. մենք հենց դա ենք ուզում նրանից։
«Ռեալը» մեկ միավորով է զիջում «Բարսելոնային» մեկ խաղ պակաս անցկացնելո՞վ. Ակումբը, չնայած վնասվածքներին ու դժվարություններին, որոնք շատ են, պայքարում է։ Ինձ վստահություն է ներշնչում, որ մենք նորից լավ վերաբերմունք ու կենտրոնացվածություն ունենք… Կամաց-կամաց հարցերը կլուծենք։ Այդ ընթացքում մենք պայքարում ենք»,- Անչելոտիի խոսքերն է մեջբերում AS-ը։