Անգլիայի Պրեմիեր լիգայի 13-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» «Օլդ Թրաֆորդում» ջախջախեց «Էվերթոնին» (4:0)։
«Կարմիր սատանաների» կազմում դուբլ ձևակերպեցին Մարկուս Ռեֆորդը և Ջոշուա Զիրկզեն։ Իրենց անվան դիմաց գոլային փոխանցումների դուբլ էլ գրանցեցին թիմի ավագ Բրունո Ֆերնանդեշը և Ամադ Դիալոն։
Այս հաղթանակից հետո մանկունյացիները վաստակած միավորների քանակը հասցրեցին 19-ի և բարձրացան մրցաշարային աղյուսակի 9-րդ հորիզոնական։ «Էվերթոնը» 15-րդն է 11 միավորով։
Մրցաշարային աղյուսակը՝ ստորև․