«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան խոսել է իր պայմանագիրը մինչև 2027 թվականի ամառ երկարաձգելու մասին։
«Ես այստեղ եմ ոչ միայն այն բանի համար, թե ինչի ենք մենք հասել անցյալում, այլ նաև այն պատճառով, որ դեռ երջանիկ եմ, դեռ ուզում եմ փորձել և հաջողության հասնել «Սիթիի» հետ: Եթե իրավիճակը փոխվի, ես չէի ցանկանա մնալ։ Ես չեմ ուզում զգալ, որ ես խնդիր եմ: Ես չեմ ուզում մնալ միայն պայմանագրի պատճառով»,- Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում BBC-ի բրիտանական հրատարակությունը։
Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Սիթին» նախկինում հինգ պարտություն էր կրել և մեկ անգամ ոչ-ոքի խաղացել բոլոր մրցաշարերում անցկացրած վերջին վեց հանդիպումներում։ Գվարդիոլայի թիմը 12 խաղից հետո 23 միավորով 4-րդն է Պրեմիեր լիգայում և 9 միավորով հետ է առաջատար «Լիվերպուլից»: