«Միլանի» և Նիդեռլանդների հավաքականի կենտրոնական կիսապաշտպան Տեյանի Ռեյնդերսը շուտով կդառնա «Մանչեսթեր Սիթիի» խաղացող։ Ինչպես իր X հաշվին հայտնել է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, ակումբները համաձայնության են եկել ֆուտբոլիստի տրանսֆերի շուրջ70 միլիոն եվրոյի դիմաց։
Աղբյուրի փոխանցմամբ՝ կողմերի միջև արդեն բանավոր համաձայնություն է ձեռք բերվել։ Մնում է պաշտոնական քայլեր ձեռնարկել գործարքն ավարտելու և ձևակերպելու համար։ Հաղորդվում է, որ պայմանագրի մանրամասները Ռեյնդերսի հետ համաձայնեցվել են մի քանի օր առաջ։
Անցյալ մրցաշրջանում Տեյանի Ռեյնդերսը «Միլանի» կազմում մասնակցել է 54 խաղի։ Խաղացողը խփել է 15 գոլ և կատարել հինգ գոլային փոխանցում։



























































