Fastex Պրեմիեր լիգայի 18-րդ տուրում ԲԿՄԱ-ն Երևանի Ֆուտբոլի ակադեմիայում ուժերը չափեց «Արարատի» հետ։ Հանդիպման ընթացքում կողմերը փոխանակվեցին մեկական գոլով։
Հանդիպման հաշիվը բացվեց 5-րդ րոպեին։ Գոլով աչքի ընկավ հարձակվող Քրիստ Գուռը։ Պատասխան գնդակը 15-րդ րոպեին խփեց կենտրոնական պաշտպան Պետիկ Մանուկյանը։
Հավելենք, որ Պողոս Այվազյանն «Արարատ» վերադառնալուց հետո իր առաջին հանդիպումն անցկացրեց թիմի կազմում: Այս մասին տեղեկացնում է «Արարատի» մամուլի ծառայությունը։
29-ամյա դարպասապահն «Արարատում» խաղացել է 2016-ից 2022 թվականներին և ակումբ է վերադարձել 2024/25 մրցաշրջանից առաջ:
Բարձրագույն խմբի մրցաշարային աղյուսակը