Հայաստանի գործող փոխչեմպիոն «Նոան» նոյեմբերի 28-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայանալիք ԿԼ-ի խաղարկության լիգայի փուլի 4-րդ տուրի «Նոա»- «Վիկինգուր» հանդիպման ընդմիջմանը խաղարկելու է տոմս դեպի Սերբիա։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
«Արի Սերբիա «Նոայի» հետ։
Նոյեմբերի 28-ին տեղի կունենա Կոնֆերենցիաների լիգայի 4-րդ տուրի «Նոա»-«Վիկինգուր» հանդիպումը։
Խաղի ընդմիջմանը կանցկացվի խաղարկություն, որի արդյունքում հնարավորություն կունենաք շահել ուղեգիր դեպի Սերբիա և ներկա գտնվել «Բաչկա Տոպոլա» — «Նոա» խաղին։
Սպասում ենք բոլորիդ նոյեմբերի 28-ին՝ մեր թիմի կողքին»,- ասված է ակումբի տարածած հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ թիմերի միջև հանդիպումը կկայանա նոյեմբերի 28-ին, ժամը 21։45-ին։