«Մանչեսթեր Սիթին» երկարաձգել է պայմանագիրը թիմի գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլայի հետ։
Այդ մասին հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։ Նոր պայմանագիրը կգործի մինչև 2027 թվականը։
«Ճանապարհորդությունը շարունակվում է», -գրել է ակումբը սոցցանցում:
Գվարդիոլայի գլխավորությամբ «Մանչեսթեր Սիթին» վեց անգամ դարձել է Անգլիայի չեմպիոն, ինչպես նաև հաղթել է Չեմպիոնների լիգան։