«Չելսիի» պաշտպան և ավագ Ռիս Ջեյմսը հերթական վնասվածքն է ստացել։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է գլխավոր մարզիչ Էնցո Մարեսկան։
«Ցավոք, Ռիսը ինչ-որ աննշան բան զգաց, և մենք չենք ցանկանում ռիսկի դիմել այս խաղում», — ասել է Մարեսկան:
Նշենք, որ նախորդ մրցաշրջանում Ռիս Ջեյմսը Պրեմիեր լիգայում անցկացրել է ընդամենը 10 հանդիպում՝ ստացած վնասվածքների պատճառով: Այս մրցաշրջանում 24-ամյա անգլիացին չորս հանդիպման է մասնակցել։
Հաջորդ հանդիպումը «Չելսին» կանցկացնի նոյեմբերի 23-ին՝ արտագնա խաղում մրցելով «Լեսթերի» հետ: