Ջեյք Փոլը հրապարակավ ներողություն է խնդրել բռնցքամարտի երկրպագուներից՝ Մայք Թայսոնի նկատմամբ իր միաձայն հաղթանակից հետո։ Բռնցքամարտի շատ երկրպագուներ հիասթափված էին, որ Փոլը չկարողացավ նոկաուտի ենթարկել Թայսոնին, չնայած ակնհայտ առավելությանը: Նույնիսկ շատերը նշեցին, որ Փոլը միտումնավոր խուսափեց վճռական հարվածից։
«Ես իսկապես ցավում եմ։ Տեսնելով, որ Թայսոնը հոգնած է, ես չցանկացա նրան անտեղի վնասվածքներ պատճառել։ Բայց ես ուզում էի հանդիսատեսին լավ շոու ցուցադրել: Ինչ-որ պահի ես դադարեցի ագրեսիվ լինել, նրան նոկաուտի ենթարկելու ցանկությունը վերացավ, քանի որ գրեթե հարվածներ չէի ստանում։ Ես հարգում եմ Մայքին»,- նշել է Փոլը։
Հիշեցնենք, որ շաբաթ՝ նոյեմբերի 16-ին, բլոգեր Ջեյք Փոլը մրցավարների միաձայն որոշմամբ հաղթանակ տարավ Տեխասում լեգենդար ծանր քաշային Մայք Թայսոնի նկատմամբ։ Մենամարտն ուներ պաշտոնական կարգավիճակ և ընդգրկված է երկու մարզիկների պրոֆեսիոնալ հաշվարկի մեջ։