Իսպանական Լիգա F-ի 10-րդ տուրում կայացած էլ կլասիկոյում ուժեղ գտնվեց «Բարսելոնայի» կանանց թիմը՝ հաղթելով Մադրիդի «Ռեալին» 4:0 հաշվով։
Խաղում դուբլ է ձևակերպել Պատրիսիա Գիխարոն, մեկական անգամ աչքի են ընկել Կլաուդիա Պինան և Ալեքսիա Պուտելյասը։
Վերջինս խփել է իր 199-րդ գոլը «Բարսելոնայի» կազմում և դարձել ակումբի պատմության լավագույն երրորդ ռմբարկուն՝ Լիոնել Մեսսիից (672) Սեսար Ռոդրիգեսից (232) հետո։
Հիշեցնենք, որ «Ռեալի» և «Բարսելոնայի» տղամարդկանց թիմերի միջև կայացած խաղում գրանցվել էր նույն արդյունքը:
Լիգա F-ի մրցաշարային աղյուսակն այս խաղից հետո