Իսպանացի նախկին պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Խավիեր Կաստիյեխոն համալրել է Կարմիր Խաչի կամավորների շարքերը և օգնում է մարդկանց, ովքեր ծանր կացության մեջ են հայտնվել Կովիդ-19-ի պանդեմիայով պայմանավորված:
Նախկին բռնցքամարտիկը սննդով լի տուփեր է բաժանում տարեցներին և նրանց, ովքեր չեն կարողանում լքել իրենց տները՝ խանութներ գնալու համար: Բացի այդ, նա մարդկանց է տալիս Կարմիր Խաչի կողմից տրված սննդի ցուցակ, այսպես ասած, կտրոններ, որոնցով մարդիկ կարող են ստանալ անվճար սնունդ:
Խավիրեր Կաստիյեխոն երկու քաշային կարգերում աշխարհի բազմակի չեմպիոն է: