Լա Լիգայի 2024/2025թթ․ խաղարկության 13-րդ տուրում կատալոնական «Բարսելոնան» «Ռեալե Արենայում» զիջեց «Ռեալ Սոսյեդադին» 0։1 հաշվով։
Հանսի Ֆլիկի գլխավորած թիմի կազմում հանդիպման հաշիվը 13-րդ րոպեին բացեց Ռոբերտ Լևանդովսկին, սակայն խաղի մրցավար Գիլյերմո Կուադրա Ֆերնանդեսը համարեց, որ լեհ հարձակվողը նախքան գոլը խփելը գտնվել է խաղից դուրս վիճակում։
20 րոպե անց տանտերերը կարողացել են գրավել Ինյակի Պենյայի պաշտպանած դարպասը․ գոլով աչքի է ընկել Շերալդո Բեքերը։
Այսպիսով, «Բարսելոնան» կրում է իր պարտությունը Լա Լիգայի շրջանակում։ Հիշեցնենք, որ կատալոնացիների վինգեր Լամին Յամալը բաց էր թողել հանդիպումը վնասվածքի պատճառով։
Լևանդովսկու գոլը, որը չեղարկվեց խաղից դուրս վիճակի պատճառով
«Ռեալ Սոսյեդադի» գոլը
Մրցաշարային աղյուսակն այս պահին