Անգլիայի Պրեմիեր լիգայի 2024/2025թթ․ խաղարկության 11-րդ տուրում «Չելսին» և «Արսենալը» «Սթեմֆորդ Բրիջում» կայացած խաղում չորոշեցին հաղթողին։
Հանդիպման հաշիվը բացվեց 60-րդ րոպեին։ Մարտին Էդեգորի փոխանցումից հետո աչքի ընկավ Գաբրիել Մարտինելին։ «Չելսին» պատասխան գնդակը խփեց 70-րդ րոպեին։ Էնցո Ֆերնանդեսի փոխանցումից հետո գոլ խփեց Պեդրու Նետուն։
Մրցաշարային աղյուսակն այս խաղից հետո ունի հետևյալ տեսքը․