Գերմանիայի ընտրանին առջևում Ազգերի լիգայի երկու հանդիպում ունի, և եկել է հավաքականի հայտացուցակը հրապարակելու ժամանակը։ Թվում է, թե ոչ մի արտասովոր բան չկա, սակայն տարօրինակ իրավիճակ է տեղի ունեցել։
Ինչպես հաղորդում է AP News-ը, Գերմանիայի ընտրանու հայտացուցակում է ընդգրկվել Լատվիայի հավաքականի ֆուտբոլիստը։ Կայքում հայտնվել է ֆուտբոլիստները ցանկը, որտեղ գրված է եղել նաև Դարիո Սիտսի անունը։ Դա 20-ամյա հարձակվող է, որը հանդես է գալիս Նիդերլանդների երկրորդ դիվիզիոնում։ Նախորդ ամիս նա նշել է իր նորամուտը Լատվիայի հավաքականում, իսկ 2022 թվականին հանդես է եկել Գերմանիայի երիտասարդական հավաքականում։
Նրա անունը շատ արագ ջնջել են հայտացուցակից։ Գերմանական ֆուտբոլային միությունը որակել է դեպքը որպես տեխնիկական խնդիր։
Դեպքին X-ում անդրադարձել են նաև անձամբ ֆուտբոլիստը, Լատվիայի ֆուտբոլի ֆեդերացիայի և Գերմանիայի ֆուտբոլի միության մամուլի քարտուղարությունները։
— DFB-Team (@DFB_Team) November 7, 2024
Ի դեպ, «Մանչեսթեր Սիթիի» դարպասապահ Շտեֆագ Օրտեգան նորամուտի հրավեր է ստացել Գերմանիայի ընտրանու գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանի կողմից։
Գերմանիայի ընտրանու հայտացուցակը․
Դարպասապահներ՝ Օլիվեր Բաուման, Ալեքսանդեր Նյուբել, Շտեֆագ Օրտեգա
Պաշտպաններ՝ Ռոբին Գոսենս, Բենժամեն Հենրիխս, Յոշուա Կիմիխ, Ռոբին Կոխ, Մաքսիմիլիան Միտելշտադտ, Անտոնիո Ռուդիգեր, Նիկո Շլոտերբեկ, Ջոնաթան Տահ
Կիսապաշտպաններ՝ Ռոբերտ Անդրիխ, Ֆլորիան Վիրտց, Պասկալ Գրոս, Ֆելիքս Նմեչա, Յուլիան Բրանդտ, Անժելո Շտիլեր, Կրիս Ֆյուրիխ, Ջամալ Մուսիալա
Հարձակվողներ՝ Սերժ Գնաբրի, Կայ Հավերց, Տիմ Կյայդինստ, Դենիզ Ունդավ