Թուրքիայի Սուպերլիգայի վերջին հանդիպումից հետո «Ֆեներբահչեի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն խիստ քննադատության է ենթարկել հանդիպման մրցավարին, ինչը չի վրիպել Թուրքիայի ֆուտբոլի ղեկավարության աչքից։
Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիան այդ առիթով հայտարարություն է տարածել, ըստ որի, պորտուգալացի մասնագետի խոսքերը հակասում են մարզական վարքագծին, մարզական էթիկային և արդար խաղի սկզբունքներին: Բացի այդ, դրանք վնասում են ֆեդերացիայի հեղինակությանը: Մոուրինյոն տուգանվել է 20,178 ֆունտ ստերլինգով:
Բացի այդ, «Յուրահատուկը» ստացել է լրացուցիչ տուգանք՝ 1,500 ֆունտ ստերլինգի չափով: Մոուրինյուն նաև մեկ խաղի որակազրկում է ստացել:
Հիշեցնենք, որ «Տրաբզոնսփորի» հետ կայացած խաղից հետո Ժոզեն հայտարարել էր, որ հանդիպման լավագույն խաղացողը VAR-ի մրցավար Աթիլլա Քարաողլանն է։ Նա հավելել էր, որ այդ երեկո իրենք խաղում էին համակարգի դեմ։