Արգենտինայի հավաքականը հրապարակել է նոյեմբերյան հավաքին հրավիրված ֆուտբոլիստների ցուցակը։ Հարկ է նշել, որ հայտացուցակում է հարձակվող Լիոնել Մեսսին։
Այս ամիս Արգենտինան Աշխարհի առաջնության ընտրական փուլի հանդիպումներ կանցկացնի Պարագվայի (նոյեմբերի 15) և Պերուի (նոյեմբերի 20) դեմ։