«Կրասնոդար» ֆուտբոլային ակումբը Ռուսաստանի Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում բաց է թողել ընդամենը վեց գնդակ՝ ինը խաղում անառիկ պահելով դարպասը: Երկուսն էլ ռեկորդային ցուցանիշներ են «Ցլերի» համար 14 տուրից հետո: Այս մասին հայտնում է Opta Sports տելեգրամյան ալիքը։
Հաղորդվում է նաև, որ «Կրասնոդարը» բաց է թողել 9,4 գոլ ավելի քիչ, քան սպասվում էր (վեց գոլ 15,4 xGA-ում)՝ ամենամեծ տարբերությունն առաջնությունում:
Անցկացրած 14 հանդիպումներից հետո «Կրասնոդարը» Ռուսաստանի Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է առաջին տեղը՝ վաստակելով 36 միավոր։ Բացի այդ, «ցլերին» մեկ հաղթանակ է բաժանում մեկ մրցաշրջանում Ռուսաստանի առաջնության ամենաերկար հաղթական շարքի (12) ռեկորդը կրկնելու համար: