Անգլիայի Պրեմիեր լիգայի 10-րդ տուրի շրջանակում «Նյուքասլը» սեփական հարկի տակ հաղթեց «Արսենալին»։
Հանդիպումն ավարտվեց տանտերերի հաղթանակով՝ 1-0 հաշվով։ Միակ գոլն առաջին խաղակեսում խփեց Ալեքսանդր Իսակը։
Էդի Հաուի թիմն ԱՊԼ-ում չէր հաղթել 5 խաղ անընդմեջ։ Արտետայի թիմը երեք հանդիպում է, ինչ չի հաղթում առաջնության շրջանակում։
Լոնդոնյան ակումբը երկրորդ պարտությունը կրեց առաջնությունում:
Մրցաշարային աղյուսակը՝