«Մանչեսթեր Յունայթեդն» իր պաշտոնական կայքում հայտարարել է թիմի գլխավոր մարզչի պաշտոնում Ռուբեն Ամորիմի նշանակման մասին։
Պորտուգալացի մարզչի պայմանագիրը «կարմիր սատանաների» հետ կգործի մինչև 2027 թվականի հունիսը։ Կողմերի համաձայնագրում ներառված է ևս մեկ մրցաշրջանով երկարաձգման հնարավորություն:
Ամորիմը թիմի հետ աշխատանքը կսկսի նոյեմբերի 11-ից, իսկ մինչ այդ թիմը կշարունակի ղեկավարել Ռուդ վան Նիստելրոյը:
«Ռուբեն Ամորիմը եվրոպական ֆուտբոլի ամենահետաքրքիր և բարձր գնահատված երիտասարդ մարզիչներից է», — ներկայացնում է պորտուգալացուն «Մանչեսթեր Յունայթեդի» մամուլի ծառայությունը:
Ավելի վաղ ԶԼՄ-ները հաղորդել էին, որ «Մանչեսթեր Յունայթեդը» կվճարի «Սպորտինգին» 15 միլիոն եվրո՝ պորտուգալացի մարզչի հետ պայմանագիրը վաղաժամկետ խզելու համար։