Fastex Պրեմիեր Լիգայի 2024/25թթ․ մրցաշրջանի 14-րդ տուրի «Շիրակ» — «Գանձասար» խաղում ևս բողոքի ակցիա իրականացվեց (0:0 դեռևս ընթացող)։
Առաջին խաղակեսի միջնամասում մի խումբ երկրպագուներ ներխուժեցին խաղադաշտ, որի հետևանքով հանդիպման մրցավար Յուրա Մահտեսյանը ստիպված եղավ մի քանի րոպեով ընդհատել խաղը։
Խաղադաշտ ներխուժած երկրպագուները բացականչում էին «հեռացիր», հավանաբար պահանջելով ինչ-որ ղեկավար կառույցում գտնվող անձի, կամ անձանց հրաժարականը։
Հիշեցնենք, որ քիչ ավելի վաղ նման ակցիա իրականացվել էր նաև «Վեստ-Արմենիա» — «Ալաշկերտ» (2:0) խաղի ժամանակ։
Տեսանյութը՝ abc media-ի




























































