Անգլիայի լիգայի Գավաթի 2024/25թթ․ խաղարկության 1/8 եզրափակչում Լոնդոնի «Արսենալը» «Դիփդեյլ» մարզադաշտում 3։0 հաշվով հաղթել է «Պրեսթոնին»։
Հանդիպման հաշիվը 24-րդ րոպեին բացել է Գաբրիել Ժեզուսը։ Երկրորդ գոլը խփել է Իթան Նվաներին 33-րդ րոպեին։ 57-րդ րոպեին հաշիվը խոշոր է դարձրել Կայ Հավերցը։
Այսպիսով, Անգլիայի լիգայի Գավաթի հաջորդ փուլ դուրս են գալիս «զինագործները»։