Ժոզե Մոուրինյուն ավելի վաղ ասել էր, որ դեմ չէր լինի հետնապահի կարգավիճակ ունեցող ակումբ գլխավորել․ «Լավագույն տարբերակն այն ակումբը գլխավորելն է, որը չի խաղա եվրոպական մրցաշարերում: Եթե 2 տարի հետո Անգլիայից աութսայդեր ակումբին մարզիչ պետք լինի, ապա ես պատրաստ եմ»:
«Ես կատակել էի, երբեք չեմ միանա գոյատևման համար պայքարող թիմին։ Ես երբեք չեմ գնա նման ակումբ:
Ես իմ կարիերայի այն փուլում եմ, երբ դու կարող ես միշտ երջանիկ լինել, բայց հիմա, խաղալով եվրոպական մրցաշարերում, ես տխուր եմ։ Բայց ես չեմ պատրաստվում պայքարել գոյատևման համար: Չափազանց դժվար է: Անկեղծ ասած, կարծում եմ, որ դա ամենադժվար բանն է։
Առաջնությունում տեղը պահպանելն ավելի դժվար է, քան տիտղոսների համար պայքարելը: Դա պետք է շատ դժվար լինի էմոցիոնալ առումով, քանի որ դա մի բան է, որը փոխում է կյանքը: Կարծում եմ՝ դա անում են համարձակ տղաները»,- մեջբերում է Ժոզե Մոուրինյուին Sky Sport-ը: