Դմիտրի Գունկոյի համար Fastex Պրեմիեր լիգայի, 13-րդ տուրի՝ «Արարատի» դեմ հանդպումը հոբելյանական էր։ Մարզիչն անցկացրել է իր 100-րդ հանդիպումը «Ուրարտուի» ղեկին:
Գունկոն իր ճանապարհը «Ուրարտուում» սկսել է 2022 թվականի հունիսի 22-ից և առաջին իսկ տարում օգնել է թիմին դառնալ «Ոսկե դուբլի» հեղինակ՝ նվաճելով Հայաստանի չեմպիոնությունը և Հայաստանի գավաթը:
Դմիտրի Գունկոյի գլխավորությամբ «Ուրարտուն» անցկացրած 100 խաղում տոնել է 55 հաղթանակ, 19 հանդիպում ավարտվել է ոչ ոքի և 26 անգամ զիջել է մրցակցին: