Չեմպիոնների լիգայի խաղարկության լիգայի փուլի 3-րդ տուրում «Մոնակոն» սեփական հարկի տակ խոշոր հաշվով հաղթանակ տարավ «Ցրվենա Զվեզդայի» նկատմամբ (5:1):
Մոնեգասկների կազմում դուբլի հեղինակ դարձավ Տակումի Մինամինոն, մեկական անգամ էլ աչքի ընկան Բրել Էմբոլոն, Վիլֆրիդ Սինգոն և Մագնես Ակլիուշը։ Սերբական ակումբը միայն կարողացավ հեղինակության գոլ խփել՝ 11 մետրանոցը անվրեպ իրացրեց Շերիֆ Նդիայեն։
Այս հաղթանակից հետո «Մոնակոն» վաստակած միավորների քանակը հասցրեց 7-ի և միանձնյա գլխավորեց ՉԼ-ի լիգայի փուլի մրցաշարային աղյուսակը։ «Ցրվենա Զվեզդան» 34-րդն է և չունի վաստակած միավոր։
ՉԼ-ի լիգայի փուլի մրցաշարային աղյուսակը՝