Սլովակիայի առաջնության 10-րդ տուրում Բրատիսլավայի «Սլովանը» արտագնա հաղթանակ տարավ «Սպարտակ Տրնավայի» նկատմամբ (1։0)
Հանդիպման միակ և հաղթական գոլի հեղինակը 69-րդ րոպեին դարձավ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը։
Այս հաղթանակից հետո «Սլովանը» վաստակած միավորների քանակը հասցրեց 25-ի և բարձրացավ մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնական։