Անցած շաբաթ Մադրիդի «Ռեալի» և Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեն ազատ ժամանակն անցկացրել է Շվեդիայում։
L’Equipe պարբերականի հաղորդմամբ՝ Ֆրանսիայի հավաքականի ավագը Ստոկհոլում գտնվելու ընթացքում ծախսել է մոտ 150 հազար եվրո։ Նշվում է, որ 25-ամյա խաղացողը 43 հազար եվրո ծախսել է միայն սեղանի թենիս խաղալու համար։
Հիշեցնենք, որ Մբապեի Շվեդիա այցից հետո ֆրանսիացուն մեղադրանք առաջադրվեց բռնաբարություն կատարելու մեջ։