Հայաստանի առաջնության 2024/25թթ․ մրցաշրջանի 11-րդ տուրում Աբովյանի Վահագն Թումասյանի անվան մարզահամալիրում «Ալաշկերտն» ընդունել է «Նոային»։
«Նոայի» ֆուտբոլիստները խաղադաշտ են դուրս եկել թիմի կիսապաշտպան Մարտին Գամբոշին աջակցող գրառմամբ շապիկներով․
«Սպասում ենք քեզ ավելի ուժեղ, Գամբոշ: Թիմը քո հետ է»,- գրված է թիմի ֆուտբոլիստների շապիկներին:
«Ուրարտուի» դեմ արտագնա խաղում Մարտին Գամբոշը վնասվածք ստացավ: Օրեր առաջ նա ենթարկվեց վիրահատության, որը բարեհաջող է ավարտվել: