Մեխիկոյի «Ացտեկա» մարզադաշտում ընկերական հանդիպում է կայացել Մեքսիկայի և ԱՄՆ-ի ազգային հավաքականների միջև։ Հանդիպումն ավարտվել է տանտերերի հաղթանակով՝ 2։0 հաշվով։
Խաղի 22-րդ րոպեին հանդիպման առաջին գոլը խփել է մեքսիկացի հարձակվող Ռաուլ Խիմենեսը։ 49-րդ րոպեին կիսապաշտպան Սեզար Ուերտան Խիմենեսի փոխանցումից հետո կրկնապատկել է հաշիվը՝ ձևակերպելով հանդիպման վերջնարդյունքը։
Մեքսիկայի և ԱՄՆ-ի հավաքականները չեն մասնակցում ԱԱ-2026-ի ընտրական մրցաշարին, քանի որ Կանադայի հավաքականի հետ միասին աշխարհի առաջնությունը հյուրընկալող երկրների հավաքականներն են։