Մրցավար Սայիդ Մարտինեսը հիշել է, թե ինչպես է արգենտիանցի հարձակվող Լիոնել Մեսսին ստորագրել իր դեղին քարտի վրա:
«Ես այն մարդկանցից չեմ, ովքեր լուսանկարվում են ֆուտբոլիստների հետ։ Ինձ համար բոլոր խաղացողները յուրահատուկ են, իսկ ես պարզապես կատարում եմ իմ աշխատանքը։ Մի անգամ, երբ մարզադաշտի մոտակայքում Մեսսին ինչ-որ բան էր ստորագրում, որոշեցի օգտագործել դեղին քարտը, որով սպասարկում էի Gold Cup-ի եզրափակիչը Մեքսիկայի և Պանամայի միջև։ Ես նրանից ստորագրություն խնդրեցի որպես հիշատակ՝ ոչ թե իմ, այլ 15-ամյա աղջկաս համար։
Ստորագրությունը քարտի վրա գրված էր այսպես՝ «Սիյադ Մարտինեսին՝ սիրով, Լեո Մեսսի»։ Այդ քարտն ինձ համար շատ թանկ է, քանի որ դրա վրա Մեսսիի իսկական ստորագրությունն է՝ հենց իր ձեռագրով։ Դա անգին է և հիշվելու է ողջ կյանքի ընթացքում», — ասել է հոնդուրասցի մրցավարը։