Աշխարհի առաջիկա առաջնության ընտրական փուլի Ասիական գոտում այսօր կայացան մի շարք հանդիպումներ։
Ճապոնիայի հավաքականն արտագնա խաղում հաղթեց Սաուդյան Արաբիայի ընտրանուն 2-0 հաշվով։
Գոլերով աչքի ընկան Կամադան և Օգավան։
Ճապոնիայի հավաքականը 9 միավորով վստահորեն գլխավորում է իր խմբի մրցաշարային աղյուսակը։ Սաուդյան Արաբիան 4 միավորով երկրորդն է։
Այլ արդյունքներ
Կատար-Ղրղզստան / 3-1
Բահրեյն-Ինդոնեզիա / 2-2
ԱՄԷ-Հս․Կորեա / 1-1