Ֆրանսիայի առաջնության 7-րդ տուրի խաղում ՊՍԺ-ն սեփական հարկի տակ ոչ-ոքի խաղաց «Նիցայի» հետ։
Հանդիպումն ավարտվեց 1-1 հաշվով։
Ալի Աբդիի գոլին փարիզեցիները պատասխանեցին Նունո Մենդեշի գոլով։
Այս հանդիպումից հետո ՊՍԺ-ն 17 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի երկրորդ տեղը, «Նիցան» 9 միավորով 9-րդն է։