Գերմանիայի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Միխայել Բալակը մեկնաբանել է այն լուրերը, թե իբր նա հանդիպում է իր մահացած որդու ընկերուհու հետ։
48-ամյա Բալակն այժմ հարաբերությունների մեջ է 24-ամյա Սոֆիա Շնայդերհանի հետ։ Ավելի վաղ եվրոպական լրատվամիջոցները հաղորդել էին, որ Սոֆիան հանդիպում էր Բալակի մահացած որդու՝ Էմիլիոյի հետ, որը մահացել էր քառացիկլի վթարից հետո։
«Կապված ԶԼՄ-ներում շրջանառվող լուրերի հետ, ես ինձ պարտավորված եմ զգում հետևյալ պարզաբանումը տալ. իմ զուգընկեր Սոֆիան իմ մահացած որդու նախկին ընկերուհին չէ և նա չի ունեցել ընկերական հարաբերություններ նրա հետ։ Մենք կձեռնարկենք իրավական միջոցներ այս կեղծիքի դեմ և խնդրում ենք հարգել մեր անձնական կյանքը», — նշել է Բալակը։