Լևերկուզենի «Բայերի», Լոնդոնի «Արսենալի» և իտալական «Միլանի» նախկին դարպասապահ Յենս Լեմանը կրկին ձերբակալվել է Գերմանիայում։
Օկտոբերֆեստում գարեջուր խմելուց հետո Լեմանը որոշել է տուն վերադառնալ իր մեքենայով, սակայն ոստիկանները նրան կանգնեցրել են հենց Մյունխենի փողոցներում։ Լեմանը հրաժարվել է ալկոհոլի թեստ անցնել, ինչի արդյունքում նրան ավտոմատ կերպով ձերբակալել են։
Ավելի վաղ 54-ամյա նախկին դարպասապահը 420 հազար եվրո տուգանվել էր իր հարևանի գույքը վնասելու համար։