Ֆորմուլա 1-ի չեմպիոն Մաքս Ֆերստապենը հանդիպել է ֆուտբոլային ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի հետ։ Ռոմանոն կարճ հարցազրույց է վերցրել, որի ընթացքում նա հարցրել է Մաքսի ֆուտբոլային նախասիրությունների մասին։
Ավտոարշավորդը պատմել է մի զվարճալի պատմություն՝ կապված «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Կևին Դե Բրույնեի հետ, որը տեղի է ունեցել 2022 թվականի ամռանը։
«Իհարկե, նա ինձ նվիրեց «Մանչեսթեր Սիթիի» մարզաշապիկը: Նա գիտի, որ ես «Մանչեսթեր Յունայթեդին» են երկրպագում Պրեմիեր լիգայում:
Նա ասաց. «Ես քեզ եմ տալիս այս մարզաշապիկը»: Հուսով եմ, որ դեմ չես»:
Եվ ես ասացի. «Մի անհանգստացիր, այս մարզաշապիկը ես կապում եմ քեզ հետ, ոչ թե ակումբի»: Իհարկե, ես շատ եմ հարգում այն, ինչին նրանք հասել են որպես ակումբ: Բայց այդ պահին դա պարզապես զվարճալի էր»,- ասել է Ֆերստապենը՝ Ռոմանոյին: